Ցավ
Միգրենի բուժման 9 արդյունավետ միջոց. med.news.am
Միգրենով տառապող հիվանդներից շատերի մոտ առկա են հետեւյալ նախանշաններից առնվազն երկուսը ՝ ցավ գլխի մի կողմում, ցավի տեւողություն 4 ժամից մինչ երեք օր, բաբախող բնույթի ցավեր, սրտխառնոց, ձայնի եւ լույսի նկատմամբ զգայնություն։ Ահա մի քանի ստուգված մեթոդ (որոնցից մի մասը լրիվ նոր են)` ցավը հաղթահարելու համար, հաղորդում է Fox News-ը։
- Պահե՛ք ցավի օրագիր
Փորձեք արձանագրել յուրաքանչյուր գլխացավ՝ նշելով, թե երբ է այն եղել, ինչ եք արել, ինչ եք խմել կամ կերել դրանից 24 ժամ առաջ։ Միգրենի պոտենցիալ մեղավորներն են՝ հորմոնալ փոփոխությունները, ծխախոտի ծուխը, պայծառ լույսը, կոֆեինը, նիտրատով, նատրիումի գլյուտամատով կամ տիրամին կոչվող միացություններով հարուստ սննդից (տիրամին պարունակում են պանիրը եւ միսը)։ Եթե կարողանաք հստակ գիտակցեք ցավի պատճառը, հետագայում ավելի հեշտ կլինի դրանից խուսափել։ - Մշտապես բուժե՛ք Ձեր ալերգիաները
Փորձագետները դեռեւս հստակ չեն սահմանել, թե ինչու է ալերգիա ունեցող մարդկանց մոտ մշտապես քթից արյունահոսում կամ ինչու են նման մարդկանց մոտ միգրենի դեպքերն երկուսից երեք անգամ ավելի շատ։ Հավանական է, որ ալերգիայի նոպայի ժամանակ բորբոքային նյութերը ակտիվացնում են եռվորյակ նյարդը, որը միգրենի առաջացման հիմնական պատճառն է, ասել է Ալբերտ Էյնշտեյնի քոլեջի նյարդաբանության դոցենտ-պրոֆեսոր Ջոն Բյուզը։ Քթի ստերոիդների օգտագործմամբ ալերգիայի նախանշանները մեղմելով՝ Դուք միեւնույն ժամանակ մեղմում եք միգրենի նոպաները։ - Էլեկրականությամբ բուժում
Ընդունեք էլեկտրաիմպուլսային թերապիայի մի կուրս։ Պատմության մեջ առաջին անգամ FDA-ի (ԱՄՆ սննդամթերքի եւ դեղորայքի որակի վերահսկման գործակալություն) հավանությունը ստացած սարքը կոչվում է Cefaly։ Այն ունի մի վարդակ, որտեղից էլեկտրական հոսանք է հաղորդում՝ եռվորյակ նյարդի վերին հատվածը խթանելու համար։ - Թաքցրե՛ք ցավազրկողները
Տրիպտանային դեղամիջոցները, ինչպիսին է սումատրիպտանը եւ ավելի էժան ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերը, ինչպիսին են իբուպրոֆենը (Advil, Motrin) ու նապրոկսենը (Aleve, Anaprox), իսկապես օգնում են մարդկանց մեղմել գլխացավերը։ Բայց չափից շատ մի օգտագործեք։ Այն կարող է մշտական ցավերի եւ քրոնիկ միգրենի առաջացման պատճառ լինել։ - Ծամոն մի՛ ծամեք
Իսրայելի հետազոտողները ենթադրել են, որ ծամոնը կարող է բացատրել, թե ինչու դեռահաս հիվանդների մոտ հաճախ է նկատվում քրոնիկ միգրեն։ Այդ պատճառով նրանք խնդրել են միգրենով տառապող 30 երիտասարդների հրաժարվել ծամոն ծամելու իրենց սովորությունից մեկ ամսվա ընթացքում։ Երիտասարդների մեծ մասը սկսել է ավելի լավ զգալ իրեն, իսկ նրանցից 19-ի մոտ ցավերը լիարժեք վերացել են։ Հնարավոր է, որ ծամելու ընթացքում ծանրաբեռնվում է քունք-ստորինծնոտային հոդը, ինչը իր հերթին կարող է առաջացնել գլխացավ։ - Կանխարգելում
Դեղամիջոցները՝ որպես կանխարգելիչ միջոցներ, նույնպես օգտակար են. դրանք կրճատում են ցավերը եւ ցավը դառնում է ավելի մեղմ եւ 80%-ով ավելի հազվադեպ է հանդիպում։ Դրանք բետաարգելիչներն են, հակաջղաձգային դեղամիջոցները եւ նույնիսկ բոտոքսը (երբ այն ներարկվում է գլխի ու պարանոցի շրջանում)։ - Սոված մի՛ մնացեք
Առավոտյան նախաճաշը պաշտպանում է օրգանիզմը արյան մեջ շաքարի քանակության նվազումից, ինչի պատճառով գլուխը սկսում է ցավել։ «Սովը ակտիվացնում է հիպոթալամուսը. ուղեղի այն հատվածը, որը ղեկավարում է ուտելու ցանկությունը»,-ասել է Ջոն Հոփկինսի անվան գլխացավի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Բ. Լի Փեթերլինը։ «Իսկ ակտիվացված հիպոթալամուսը ուղիղ կապված է միգրենի նոպաների հետ»։ - Հեռու մնացե՛ք կայծակի հարվածներից
Արդեն գիտեք, որ եղանակը կարող է վատթարացնել միգրենի նոպաները (միգրենով տառապող մարդկանց կեսից ավելին շատ զգայուն է ջերմաստիճանի եւ օդի ճնշման փոփոխությունների նկատմամբ)։ Նոր հետազոտությունը հաստատել է միգրենի եւ կայծակի հարվածների միջեւ առկա կապը՝ հիմնվելով Օհայո եւ Միսսուրի նահանգներում ապրող, միգրենով տառապող մարդկանց օրագրերի վրա։ Գիտնակնները չեն կարողանում բացատրել այն, բայց ենթադրում են, որ կայծակը կարող է ճառագայթել էլեկտրամագնիսական ալիքներ՝ օզոն արտադրելով մթնոլորտում, կամ նպաստում է սնկերի սպորերի տարածմանը, որոնք միգրենով տառապող մարդկանց մոտ խնդիրներ են առաջացնում։ - Հաշվե՛ք օմեգա ճարպի օգտագործումը
Օգտագործեք օմեգա 3, օմեգա 6-ի փոխարեն. յուղոտ ձուկը եւ բուսական աղբյուրները, ինչպիսին է չիաի սերմը, հարուստ են օմեգա 3 ճարպաթթվով, որը փոխակերպվում ցավի ազդանշանների փոխանցումը դեպի նյարդային համակարգ արգելափակող միացության։ Ընդ որում, օմեգա 6 ճարպաթթուն առկա է եգիպտացորենի, վայրի քրքումի եւ սոյայի յուղի մեջ։
Կարդացեք նաև
Կոնքի խոռոչի քրոնիկ ցավի համախտանիշը (ԿՔՑՀ) բավականին տարածված ախտաբանություն է, որն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ՝ կապված քրոնիկ պրոստատիտի հետ...
Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...
Պոչուկը կազմված է 3-5 ողերից, որոնք միացած են աճառային թիթեղներով: Մեծ տարիքում նրանք միանալով` կազմում են մեկ ոսկր...
Միգրեն ունեցող մարդիկ հաճախ նշում են, որ իրենց նոպաների առաջացմանը նպաստում են իրավիճակը, իրադարձությունները, որոշակի սնունդը և ըմպելիքը։ Այս սադրիչ գործոններին այլ կերպ անվանում են նաև տրիգերներ...
Որովայնի ցավն ընդհանուր տերմին է, որով նկարագրվում է կրծքավանդակի և կոնքի միջև՝ որովայնի շրջանում, կծկանքների և ցավային զգացողությունների առաջացումը։ Յուրաքանչյուր ոք կյանքի տարբեր ժամանակահատվածում...
Գլխացավով մարդիկ, դիմելով խորհրդատվության, հաճախ հարցնում են՝ նախօրոք ի՞նչ հետազոտություններ պետք է անցնել, որպեսզի առաջին այցը բժշկի մոտ առավելագույն արդյունավետ անցնի...
Ձմռանն ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր տառապում են ցրտի հետևանքով առաջացող գլխացավից։ Այն առաջանում է չպաշտպանված գլխի վրա ցածր ջերմաստիճանի ազդեցությունից, սառը ջրի հետ շփվելիս կամ սառը ուտելիք ուտելիս...
Նույնիսկ ալկոհոլի ոչ մեծ չափաբաժինը կարող է գլխացավ առաջացնել մարդկանց 80%-ի մոտ։ Ինչու է այդպես և ինչպես փրկվել այդ գլխացավից...
Պարանոցի և մեջքի ցավը տարածված գանգատ է, որը կյանքի որևէ պահի զգում է մարդկանց 80 տոկոսը:
Ողնաշարի պարանոցային, կրծքային, գոտկա-սրբանային հատվածներում ցավը կարող է տարբեր խնդիրների հետ...
Կլաստերային գլխացավերն ուժեղ արտահայտված, ամենօրյա, բավականին երկարատև գլխացավերի նոպաներ են: Այդ ցավերն անվանվում են նաև՝ հիստամինային գլխացավերի համախտանիշ, միգրենոզ նևրալգիա, ցիլիար նևրալգիա և այլն...
Ծնկան հոդում ցավի առկայությունն անուշադրության մատնել չի կարելի, քանի որ այն կարող է վկայել լուրջ հիվանդությունների մասին...
Աբդոմինալ միգրենը պարոքսիզմալ իդեոպաթիկ խանգարում է, որն արտահայտվում է որովայնի կենտրոնում ցավերի էպիզոդներով (դրվագներով)՝ 1-72 ժամ տևողությամբ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն